Logo

Netflix-ը թողարկել է «The Squid Game»-ի երկրորդ սեզոնի թիզերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:09 / 13.06.2022Ռեժիսորներ
The Squid Game-2022

Netflix-ի հոսքային ծառայությունը Twitter-ում հրապարակել է հարավկորեական «The Squid Game» հեռուստասերիալի երկրորդ սեզոնի թիզերը։

Նախագծի շարունակության թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է: Ռեժիսոր Հուանգ Դոնգ Հյուկի խոսքով՝ առաջին սեզոնի գլխավոր հերոսը՝ Սուն Կի Հունը, կվերադառնա երկրորդ սեզոնին, հայտնում է Deadline-ը։

Հարավկորեական դրամայի առաջին սեզոնը թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերին և գրեթե անմիջապես դարձել Netflix-ի պատմության ամենամեծ նախագիծը՝ հոսքային ծառայությանը բերելով 900 միլիոն դոլար եկամուտ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա