Logo

Նոյերը խաղաշապիկը փոխանակել է «Քյոլնի» մարզչի գլխարկի հետ (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:56 / 15.01.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի առաջնության ընթացիկ տուրում «Բավարիան» 4:0 հաշվով ջախջախեց «Քյոլնին»:

Հանդիպումից հետո Մանուել Նոյերն իր մարզաշապիկը փոխանակել է տանտերերի գլխավոր մարզիչ Շտեֆեն Բաումգարտի գլխարկի հետ:

«Երկար ժամանակ է՝ երազում էի ստանալ Մանուելի խաղաշապիկը, իսկ նա ինձնից խնդրեց գլխարկս: Ի դեպ, այն Նոյերին շատ է սազում»,- Բաումգարտի խոսքը փոխանցում է Bayern & Germany-ն:

«Գլխարկն արդեն տարել եմ հանդերձարան: Բաումգարտն ինձնից խնդրեց մարզաշապիկս: Անկասկած կարելի է ասել, որ նրա գլխարկը լեգենդար է»,- եզրափակել է գերմանացին:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա