Logo

Օրվա տերմինը. Հովվերգություն

Հեղինակ
Մարինե Մելիքյան
18:03 / 14.01.2022ՍՊՈՐՏ

hovergutyun

Ի՞նչ է հովվերգությունը

Անտիկ պոեզիայի ժանրերից է: Կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ, որտեղ ներկայացված են բնության մեջ, գյուղում ապրող և աշխատող հասարակ մարդկանց կերպարներ ու հարաբերություններ։ Հովվերգությունները բնութագրվում են առնչությունների բնականությամբ, բնության գեղեցկությունների ու մարդու անվրդով կյանքի ներդաշնակությամբ։ Հովվերգության հիմնադիրն է Թեոկրիտոսը (մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում)։ Հովվերգություններ գրել են Մոսխը (մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում), Վիրգիլիոսը (մեր թվարկությունից առաջ 1-ին դարում) և ուրիշներ։ Հովվերգությունն իր երկրորդ ծաղկումն ապրել է 17-18-րդ դարերում (Ս. Գեսների, Ի. Ֆոսի կողմից)։ Հովվերգության բնույթ ունեն քաղաքակրթության և հասարակական կյանքի դժվարություններից հեռու բանաստեղծական պատկերները։

Պատմական ակնարկ

Սկզբնական շրջանում Հին Հռոմում այն նշանակել է գյուղական թեմայով փոքր բանաստեղծություն։ Ավելի ուշ Բյուզանդիայում εἰδύλλιον բառն օգտագործել են սխոլաստիկները՝ մեկնաբանելով հին հույն բանաստեղծ Ֆեոկրիտի (հին հունարեն՝ Θεόκρῐτος, մոտ 300 — մոտ 260 մ.թ.ա) ստեղծագործությունների որոշակի հատվածներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա