Logo

ՊՍԺ-ն տարբերակներ է փնտրում Մբապեին փոխարինելու համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:25 / 12.01.2022ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով, տեղեկացնում է Daily Mercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, փարիզցիները անգլիացուն դիտարկում են որպես Կիլիան Մբապեին փոխարինող: Մեծ է հավանականությունը, որ ամռանը ֆրանսիացին կհամալրի «Ռեալի» շարքերը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանը հաջող չի դասավորվում Ռեշֆորդի համար: Պրեմիեր լիգայում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպում՝ աչքի ընկնելով ընդամենը 2 գոլով:

Մարկուսի՝ «կարմիր սատանաների» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա