Logo

Ման Ռեյի «Le Violon d'Ingres»-ը ճանաչվել է պատմության ամենաթանկ լուսանկարը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:40 / 17.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Violon d'Ingres

Ման Ռեյի «Le Violon d'Ingres»-ը Christie's-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային 12․4 միլիոն դոլարով: Այն դարձել է պատմության մեջ աճուրդի հանված ամենաթանկ լուսանկարը։ Այդ մասին գրում է CNN-ը։

Ամերիկացի սյուրռեալիստ նկարչի 1924 թվականի սև ու սպիտակ լուսանկարը կնոջ մերկ մարմինը վերածում է ջութակի։ Լուսանկարում պատկերված է Կիկի դե Մոնպառնասը՝ Մեն Ռեյի մուսան։

Փորձագետները կանխատեսում էին, որ լուսանկարը կգնեն 5-7 միլիոն դոլարով, ինչն արդեն այն կդարձներ ամենաթանկ լուսանկարն աճուրդների պատմության մեջ։ Նախկինում այս տիտղոսը պատկանում էր Անդրեաս Գուրսկու «Հռենոս II» ստեղծագործությանը, որը ձեռք է բերվել 2011 թվականին՝ 4․4 միլիոն դոլարով։

Հիշեցնենք, որ Էնդի Ուորհոլի՝ Մերիլին Մոնրոյի 1964 թվականի դիմանկարը վաճառվել էր Christie's-ում 195․04 միլիոն դոլարով։ Գումարը ռեկորդային էր ամերիկյան արվեստի աճուրդի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա