Logo

Ռոզամունդ Փայք. փաստեր «անհետացած աղջկա» մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:30 / 27.01.2022ՍՊՈՐՏ

Rozamud Payq

Այսօր բրիտանացի դերասանուհի Ռոզամունդ Փայքի ծննդյան 43-րդ տարեդարձն է: Ռոզամունդ Փայքն ունի մի քանի տասնյակ ֆիլմ, սակայն հանդիսատեսը նրան հիշում է հիմնականում «Ջեք Ռիչեր», «Անհետացածը» և «Խարդախը» ֆիլմերում ունեցած դերերով։ Վերջինիս համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի։

Առանանձնացրել ենք ամենահետաքրքիր փաստերը հոբելյարի մասին, որոնք միգուցե զարմացնեն ձեզ՝

Կինոմրցանակները թաղում է իր այգում

Անշուշտ շատերը կարծում են, որ բոլոր հոլիվուդյան աստղերը որոշակի տեղ ունեն պատվավոր արձանիկների և մրցանակների համար։ Բայց Ռոզամունդը պարզապես թաքցնում է արձանիկներն իր տան այգում:

Ellen DeGeneres Show-ում Փայքը խոստովանել է որ ամաչում էր իր նվաճումներն ուրիշներին ցույց տալուց, հետևաբար նախընտրում է իր հաջողության ապացույցները պահել հողում. Ռոզամունդը թաղում է արձանիկները ոչ ամբողջությամբ՝ թողնելով մի մասը մակերեսի վրա: Այսպիսով, նրա տուն եկող հյուրերը, ցանկության դեպքում, դեռ կարող են տեսնել նրա մրցանակների հավաքածուն։

Ազատ խոսում է 3 լեզվով 

Բացի մայրենի անգլերենից, Ռոզամունդը գերազանց տիրապետում է գերմաներենին և ֆրանսերենին: Ծնողների աշխատանքի շնորհիվ, որոնք պրոֆեսիոնալ օպերային երաժիշտներ էին, Ռոզամունդի ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը:

Ուսանողական տարիքում ընկերություն էր անում Չելսի Քլինթոնի հետ 

Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին Ռոզամունդը ծանոթացել է ԱՄՆ նախկին նախագահի աղջկա հետ։ Նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել, գործնականում անբաժան էին, խոսում էին գերմաներեն, եթե չէին ցանկանում, որ իրենց հասկանան:

Ընկերությունը շարունակվել էմի քանի տարի։ Աղջիկները պայմանավորվել են երբեք չխոսել քաղաքականության մասին. Բայց, ըստ լուրերի, Ռոզամունդը մի անգամ խախտել է այն՝ ասելով, որ իրեն ավելի շատ են դուր գալիս Բարաք Օբամայի տեսակետները, քան Հիլարի Քլինթոնը։ Կարծես ընկերոջ խոսքերը ցավ են պատճառել Չելսիին: Այսօր, կարծես թե, չեն շփվում:

«Անհետացածը» ֆիլմի գլխավոր դերի ընտրութունը կատարվել է Skype-ի միջոցով,

Դա չի խանգարել Ռոզամունդին հաղթել այնպիսի դերասանների, ինչպիսիք են Նատալի Պորտմանը, Շարլիզ Թերոնը, Էմիլի Բլանթը, Էբի Քորնիշը, Օլիվիա Ուայլդը և Ջուլիանա Հաֆը:

Նա ընտանիքի միակ երեխան է...

Ջեք Ռիչերի/Jack Reacher/ նկարահանումների ժամանակ Ռոզամունդը 5 ամսական հղի էր...

Նրան մերժել է դերասանական մի քանի դպրոց, սակայն, բարեբախտաբար, աղջիկը բավականին համառ էր:

 

 

 

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա