Logo

Հայտնի է Samsung-ի նոր ֆլագմանի շնորհանդեսի ամսաթիվը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:20 / 20.01.2022Լրահոս

Galaxy S22

Samsung-ը փետրվարի 9-ին կներկայացնի առաջատար Galaxy S22 շարքը, հայտնում է TechRadar-ը՝ վկայակոչելով Ice Universe-ի ինսայդերին:

Ըստ ինսայդերի՝ Samsung-ը միջոցառում է անցկացնելու, որտեղ 18:00-ին կներկայացնի Samsung Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները։ Նշվում է, որ բացի սմարթֆոնների առաջատար շարքից, հարավկորեական ընկերությունը հայտարարում է նոր ֆիրմային Exynos 2200 չիպսեթի մասին, որը մշակվել է AMD-ի հետ։

Ըստ լուրերի՝ գաջեթը կաջակցի սեփական S Pen-ին: Բացի այդ, սարքի դիզայնն ավելի «անկյունային» տեսքի շնորհիվ ավելի մոտ կլինի Note շարքին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա