Logo

Շվարցենեգերի որդին կնկարահանվի «The Boys»-ի սփին-օֆֆում

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:49 / 13.05.2022Կինո
The Boys

Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին՝ Պատրիկը, կնկարահանվի «The Boys»-ի սփին-օֆֆում, հայտնում է Deadline-ը։ Ֆիլմում կխաղան նաև Շոն Պատրիկ Թոմասը և Մարկո Պիգոսսին։

Նախագիծը դեռ անվանում չունի։ Իրադարձությունները կծավալվեն ամբողջ Ամերիկայում գերհերոսների միակ քոլեջում: Սերիալը նկարագրվում է որպես ուսանողական շոուի և «Քաղցած խաղերի» խառնուրդ:

«The Boys»-ի պրեմիերան կայացել է 2019թ.։ Նախագիծը հիմնված է Գարթ Էնիսի և Դարիկ Ռոբերթսոնի համանուն կոմիքսի վրա։ Շոուն պատմում է գերհերոսների դեմ պայքարելու մասին, որոնք չարաշահում են իրենց ունակությունները:

Սա Պատրիկ Շվարցենեգերի առաջին դերը չէ։ Օրինակ՝ նրան կարելի է տեսնել «Կեսգիշերային արև» ռոմանտիկ դրամայում։ Այնտեղ նա խաղում է մի երիտասարդի դեր, ում սիրելին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա