Logo

Սինթիա Նիքսոնը պատասխանել է «Sex and the City» սերիալի շարունակությանն ուղղված քննադատություններին

Հեղինակ
tigran5
15:15 / 17.02.2022ՍՊՈՐՏ

Սինթիա Նիքսոն, Sex and the City

Սինթիա Նիքսոնը, ով մարմնավորել է Միրանդային «Sex and the City» հեռուստասերիալում և դրա շարունակություն՝ «And Just Like That...»-ում, պատասխանել է իր կերպարի  շուրջ պտտվող քննադատություններին:

Հանդիսատեսի կարծիքով՝ Միրանդայի կերպարը կտրուկ փոխվել է՝ համեմատած նախկինի։ «And Just Like That...»-ում նա սիրահարվում է իր հետ կապ չունեցող կերպարի, չարաշահում է ալկոհոլը և փորձում է վերջ տալ ամուսնու՝ Սթիվի (Դեյվիդ Էյգենբերգ) հետ երկար տարիների սիրային պատմությանը: Սերիալի երկրպագուները կարծում էին, որ սա քիչ նմանություն ունի «իսկական» Միրանդայի կերպարին:

«Կարծում եմ, որ դա տարօրինակ արձագանք է: Նախ, Միրանդան համարձակ է, նա շտապում է առաջ: Նա հստակ չգիտի, թե ուր պետք է գնա, բայց հասկանում է, որ պետք է առաջ շարժվի: Կարծում եմ, որ դա միշտ եղել է իր էության մեջ: Նա շատ խելացի է և համառ, բայց երբեք չի եղել «հանգիստ»»,- ասել է Նիքսոնը:

Vogue-ին տված հարցազրույցում նա գովել է իր կերպարին` վճռականության համար:

«Ինչպես Միրանդան ասում է. «Մենք ծեր չենք, մենք 55 տարեկան ենք»: Այսինքն, այս տարիքում դուք հաստատ ավելի մոտ եք ավարտին, քան սկզբին: Բայց, եթե կյանքից ինչ-որ իմաստով գոհ չես, դու դեռ շատ ժամանակ ունես ամեն ինչ փոխելու համար»,- եզրափակել է դերասանուհին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա