Logo

Spotify-ը նշել է հարթակում ամենահայտնի արտիստի անունը

Հեղինակ
tigran5
14:21 / 24.01.2022ՍՊՈՐՏ

The Weeknd

Spotify-ը հայտնել է հարթակում ամենահայտնի արտիստի անունը։ Նախկինում ցուցակը գլխավորում էր Ջասթին Բիբերը, բայց The Weeknd-ը շրջանցել է նրան։

Իր նոր՝ Dawn FM ալբոմը թողարկելուց հետո երգչի ունկնդիրների թիվը կրկնապատկվել է և հասել 85,6 միլիոնի։ 

Մեկ տարուց ավելի է, ինչ շատերը սպասում են The Weeknd-ի նոր ալբոմին։ Ձայնասկավառակի շապիկին Աբելը հայտնվել է ալեհեր մազերով ու կնճիռներով ծերունու կերպարանքով։ Ալբոմի վրա աշխատելու հրավեր է ստացել նաև դերասան Ջիմ Քերին։ «Դուք լսում եք 103.5 Dawn FM. Դուք չափազանց երկար եք մթության մեջ: Ժամանակն է քայլել դեպի լույս և գրկաբաց ընդունել ձեր ճակատագիրը», - ասվում է Dawn FM-ում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա