Logo

Tencent-ը սահմանափակում է երեխաների մուտքը խաղերին

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:51 / 20.01.2022Լրահոս

Tencent firm

Չինական Tencent ընկերությունը հայտնել է, որ ամանորյա տոներին կստուգի գեյմերների հաշիվները դեմքի ճանաչման միջոցով և կսահմանափակի նրանց մուտքը խաղեր, եթե երեխաները խաղում են «մեծահասակների» հաշիվներից։

Արձակուրդների ընթացքում, որոնք Չինաստանում տևում են հունվարի 17-ից փետրվարի 15-ը, երեխաները կկարողանան խաղալ օրական մեկ ժամից ոչ ավելի։ Կստուգվեն միայն «կասկածելի հաշիվները»։ Կստուգվեն նաև այն պրոֆիլները, որոնք ակտիվ են մի քանի սարքերից միաժամանակ: Եթե ​​ընկերությունը հայտնաբերի, որ խաղացողը 18 տարեկանից ցածր է, նրան կարգելվի մուտք գործել խաղեր:

Նախկինում Tencent-ը ստուգում էր գեյմերների դեմքերը, որոնք խաղում էին գիշերը՝ երեկոյան ժամը 22-ից մինչև առավոտյան 8-ն ընկած ժամանակահատվածում:

Tencent-ին են պատկանում աշխարհի ամենահայտնի առցանց խաղերից մեկի՝ League of Legends-ի իրավունքները: Համաձայն չինական օրենսդրության՝ Չինաստանում մինչև 18 տարեկան խաղացողները կարող են խաղալ շաբաթական 3 ժամից ոչ ավելի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա