Logo

Hyundai-ն պատրաստվում է Tesla Model 3-ի մրցակցի պրեմիերային․ նոր լուսանկարներ

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:35 / 28.06.2022Լրահոս
Hyundai Ioniq 6

Hyundai Ioniq 6-ի հանրային դեբյուտը տեղի կունենա հուլիսի կեսերին Բուսանի ավտոսրահում, սակայն մոդելի մասին մանրամասները կարող են պարզվել արդեն այսօր:

Hyundai-ն կիսվել է թարմ լուսանկարներով, որոնք ցույց են տալիս սերիական էլեկտրամեքենայի տարբեր դետալներ, օրինակ՝ տանիքը, դռան բռնակները և անիվները, բայց գլխավորն այն է, որ Ioniq 6-ն արտաքին հայելիների փոխարեն տեսախցիկներ կունենա: Հայտնի է, որ մոդելը շուկայում պետք է մրցակցի Tesla Model 3-ի հետ։

Ioniq 6-ը չափսերով համեմատելի է Sonata-ի հետ և պատկանում է D դասին, այն հիմնված է E-GMP ճարտարապետության վրա: Ոչ պաշտոնական տվյալներով՝ էլեկտրամոբիլն Ioniq 5-ից կստանա 77,4 կՎտ/ժ մարտկոց, որի մեկ լիցքավորումով կանցնի մոտավորապես 515-550 կիլոմետր (կախված հաշվարկի մեթոդից)։ Բացի այդ, ենթադրվում է, որ Ioniq 6-ը կունենա երկու էլեկտրական շարժիչ, որոնք ընդհանուր առմամբ կզարգացնեն ավելի քան 300 ձիաուժ արագություն:

Լուսանկարները՝ այստեղ։


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա