Disney կինոստուդիան հայտարարել է, որ 2023 թվականի փետրվարին կթողարկվի «The Mandalorian»-ի երրորդ եթերաշրջանը։ Պրեմիերայի ստույգ ամսաթիվը չի նշվում։
Star Wars Celebration-ի ժամանակ հյուրերին ցուցադրվել է սպասվող եթերաշրջանի թիզերը՝ Դին Ջարինը գնում է Մանդալոր մոլորակ։ Սերիալում կրկին կհայտնվի մանդալորյան Բո-Կատան Կրայզը: Հոլովակում ներկայացված են նաև դոկտոր Պերշինգը, Պելլի Մոտտոն և Կարսոն Թևան:
Մայիսի սկզբին Disney-ը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է «Աստղային պատերազմների» սփին-օֆֆի նկարահանումների մեկնարկի մասին: Ակնկալվում է, որ ֆիլմի թողարկումը նույնպես տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարին, սակայն Lucasfilm-ը դեռ պետք է հայտարարի պրեմիերայի ամսաթիվը: