Logo

«Ավելի շատ խաղեր կլինեն». «The Squid Game»-ի ռեժիսորը խոսել է հայտնի սերիալի երկրորդ եթերաշրջանից

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:37 / 19.05.2022Կինո
The Squid Game-II

Հարավկորեական «The Squid Game» հեռուստասերիալի ռեժիսոր Հվան Դոն Հյոկը հարցազրույց է տվել Vanity Fair-ին, որի ժամանակ հայտնել է, որ վերջին բանակցություններն է վարում Netflix-ի հետ սերիալի երկրորդ եթերաշրջանի համար: Պրեմիերան սպասվում է 2023 թվականի վերջին կամ 2024 թվականին:

Ռեժիսորը նշել է, որ երկրորդ եթերաշրջանի համար արդեն ունի մի քանի գաղափար։

 «Դեռևս միայն 3 էջ գաղափար կա, որոնք նախատեսում եմ սցենարի վերածել, հետևաբար շատ բան չեմ կարող ասել 2-րդ եթերաշրջանի մասին, բացառությամբ նրա, որ կլինեն ավելի շատ խաղեր»,- ասել է նա:

The Squid Game -2

«Մարդկությունը կրկին փորձության կենթարկվի այս խաղերում», - նշել է Հվանը՝ հավելելով․ «Ուզում եմ հարց տալ՝ հնարավո՞ր է իրական համերաշխություն մարդկանց միջև»: 

«The Squid Game» սերիալը թողարկվել է 2021 թվականի աշնանը, որտեղ, ըստ սյուժեի, պարտատերերից թաքնված 456 պարտապան մասնակցում է փորձերի։ Նրանք գտնվում են «պահակների» հսկողության տակ փակ տարածքում, որտեղ պետք է «մանկական խաղեր» խաղան։ Սակայն «մանկական խաղերը» վերածվում են «մեծահասակների խաղերի», երբ հայտնի է դառնում, որ պարտվողներին մահ է սպառնում, իսկ հաղթողը ստանում է 40 մլն դոլար։ Սերիալը մեծ տարածում գտավ և գրավեց Netflix-ի առաջին հորիզոնականը 90 երկրներում (ներառյալ՝ Ռուսաստանում):

The Squid Game 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա