Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Բույր, որն ընդմիշտ փոխել է գեղեցկության ոլորտը. Thierry Mugler's Angel

Thierry Mugler's Angel 1

Արդեն գիտեք, որ մահացել է դիզայներ Թիերի Մյուգլերը. Առաջարկում ենք հիշել իր խորհրդանշական «Angel» բույրը, որն ընդմիշտ փոխել է օծանելիքի աշխարհը:

Օծանելիքն այս տարի նշում է իր ստեղծման քառորդ դարը։ Այն թողարկվել է 1992 թվականին։ Angel-ը հորինել են պարֆյումերներ Օլիվյե Կրեսպն ու Իվ դե Շիրինը, որով ընդմիշտ ապահովել են իրենց տեղն օծանելիքի պատմության մեջ: Angel Thierry Mugler-ը քաղցրավենիքների գերդոզավորում ունեցող բուրմունք է՝ շոկոլադ, կարամել, մեղր, վանիլ, բամբակյա կոնֆետ և կոկոս: Մինչև 1992 թվականը նման քաղցր բույրեր չկային։ Համեղ, գուրման կերպար նրան տվել է C7H8O3 քիմիական միացությունը՝ Ethyl maltol-ը։ Ի դեպ, այն հայտնի է դեռ 60-ականներից, սակայն օգտագործվել է միայն սննդի արդյունաբերության մեջ։

Որևէ այլ բույր չի կարողացել գերազանցել Angel-ի հաջողությունը։ Նա դարձել է դարաշրջանի խորհրդանիշ՝ Chanel No 5-ի նման։ Գուրման բույրերի նորաձևության սկիզբը դրվելուց հետո բազմաթիվ համեղ օծանելիքներ են թողարկվել, այնքան, որ  այսօր հանգիստ կարող ենք ասել, որ գուրմանն այլևս նորաձև չէ: Այժմ այն ​​շուկայի մի մաս է՝ փայտային, ծաղկային, թարմ և շիպրե բույրերի հետ:

Thierry Mugler's Angel 2

Angel-ը խորհրդանշում էր դարաշրջանը՝ համարձակ էր, անարատ, ամբարտավան: Նա հայտնվել է առանց նախազգուշացման ու բավական էր 2 կաթիլ, որպեսզի «խեղդեր» թե՛ շրջապատին, թե՛ տիրոջը։ Աշխարհի ամենակայուն բուրմունքներից մեկը՝ բնավորությամբ:

Angel -ը պատմություն է կերտել, քանի որ նա զարմանալիորեն տրամաչափված էր: Այն հակադրել է մրգերն ու քաղցրավենիքները պաչուլիի «չնախատեսված ուտելու համար» նոտայի հետ, և դա չի վերածվել «բամբակյա կոնֆետի» կատեգորիայի: Որոշ պարֆյումերներ վերցրել են Angel-ի օրինազանց ոգին, ոմանք կառուցվածքը, ոմանք էլ սեռական երկիմաստությունը:

1992 թվականից ի վեր Թիերի Մյուգլերը թողարկել է ավելի քան 40 Angel ֆլանկեր: Տարիների ընթացքում շիշը փոխել է ձևն ու գույնը, կոմպոզիցիան ձեռք է բերել նոր նոտաներ։ Այժմ ապրանքանիշի պաշտոնական կայքում վաճառվում է «Angel»-ի 8 տարբերակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Գեղեցկության 10+ գաղտնիք հայտնիներից, որոնք կարմիր գորգերի վրա նման են աստվածուհիների 

  • 19

Netflix-ն աշխատանքից ազատել է 150 աշխատակցի

  • 35

Գիտնականներ, որոնց հանճարեղ գաղափարները սկզբում զառանցանք էին թվում բոլորին

  • 46

CoinCorner-ը թողարկել է բիթքոինի բանկային քարտի անալոգը

  • 42

World Land Trust կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

  • 53

Մեքենաների զրոյական վաճառք․ Շանհայը հակառեկորդ է սահմանել

  • 55

Իլոն Մասկը կարծես մտափոխվել է Twitter-ը գնելու հարցում

  • 49

Ռուսաստանը գործարկել է NashStore հավելվածը՝ որպես այլընտրանք Google Play-ին

  • 58

Մասկը հավանաբար կվաճառի SpaceX-ի բաժնետոմսերը Twitter-ը գնելու նպատակով

  • 65

Chopard-ը ցուցադրել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի նոր հավաքածուն

  • 56

Մոսկովյան «Օչակովո» գործարանը ստեղծել է Coca-Cola, Fanta և Sprite ըմպելիքների անալոգները

  • 97

McDonald's-ը հայտարարել է Ռուսաստանից վերջնական հեռանալու մասին

  • 53

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ծաղիկներ աճեցնել լուսնային հողի վրա

  • 47

Google-ը և Samsung-ը միավորվում են՝ հեշտացնելու ֆիթնես տվյալների սինքրոնացումը հավելվածների միջև

  • 53

Տեխնոլոգիական 6 կարևորագույն իրադարձություն շաբաթվա ընթացքում

  • 49

Լուսնի ամբողջական խավարումը ստեղծել է հազվագյուտ արնագույն գերլուսին

  • 74