Logo

«Թոր. Սեր և ամպրոպ»-ում չարագործի արտաքինը փոխել են՝ Վոլդեմորտին նմանության պատճառով

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:18 / 04.07.2022Ռեժիսորներ
null

«Թոր. Սեր և ամպրոպ» («Thor: Love and Thunder») ֆիլմի ռեժիսոր Տայկա Վայտիտին բացահայտել է, որ անտագոնիստ Գոռի արտաքինը կտարբերվի կոմիքսներում նրա կերպարից: IGN-ին տված հարցազրույցում ռեժիսորն ասել է, որ կոմիքսներում չարագործը շատ նման է «Հարի Փոթեր»-ից Վոլդեմորտին։

«Գոռի արտաքինը հիշեցնում է Վոլդեմորտին, ուստի ես կարծում եմ, որ հանդիսատեսն անգիտակցաբար կնմանեցնի նրանց: Այդ պատճառով մենք որոշեցինք փոխել հերոսի արտաքինը՝ պահպանելով տարրերն ու սուրը։ Իրականում, նրա պատմությունն էր մեզ համար ամենակարևորը»,- ասել է Վայտիտին:

«Թոր. Սեր և ամպրոպ»-ում Գոռին մարմնավորել է Քրիստիան Բեյլը: Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի 2022 թվականի հուլիսի 7-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա