Logo

Tiffany & Co. համագործակցում է Ֆարել Ուիլյամսի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:08 / 24.01.2022Լրահոս

Farel uliams

Tiffany & Co.-ն համագործակցություն է պատրաստում Ֆարել Ուիլյամսի հետ։ Նրանց համատեղ հավաքածուի առաջին իրը կարելի է տեսնել նոր կրեատիվ տնօրեն Քենզո Նիգոյի ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզում տղամարդկանց նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Այդ մասին գրում է WWD-ն։

Ֆարելը ցուցադրությանը ներկայացել էր անսովոր ակնոցով՝ նշաձև շրջանակով՝զարդարված ադամանդներով և զմրուխտներով։ Երաժշտի խոսքով՝ ինքը պատրաստվում է բազմաթիվ ապրանքներ ստեղծել հայտնի ոսկերչական ապրանքանիշի համար։ Ամբողջական համագործակցության թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

«Դա ավելի շատ իրերը նորովի տեսնելու մասին է», - ասել է Ուիլյամսը:

Ուիլյամսը նորեկ չէ զարդերի աշխարհում. 2008 թվականին նա համագործակցել է Louis Vuitton-ի հետ զարդերի հավաքածուի վրա: Լինելով Chanel-ի դեսպանը՝ Ուիլյամսը հաճախ է կրում ապրանքանիշի վզնոցները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա