Logo

Գերիրական. Տիգրան Ձիթողցյանը հրապարակել է իր նոր աշխատանքը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:02 / 04.05.2022Արվեստանոց
Տիգրան Ձիթողցյան

Ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է իր գերիրական աշխատանքներից մեկը` մակագրելով` «Mirror S»:

Նկարը յուղաներկ է:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկանից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում։

2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում։

Տիգրանը Երևանում տուն-արվեստանոց է կառուցել և արդեն ցուցահանդեսներ ունեցել:

Տիգրան  Ձիթողցյան -2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա