Logo

Վլադիմիր Նաբոկով. հսկայական ժառանգություն, արտագաղթ Ռուսաստանից ու հետաքրքիր հոբբի

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:31 / 17.03.2022Հեղինակներ
Վլադիմիր Նաբոկով

Ճանաչելի ոճը, յուրահատուկ նուրբ հումորը, և առաջին տողերից ընթերցողին սյուժեով գրավելու կարողությունը՝ այս ամենը Վլադիմիր Նաբոկովին դարձնում է աշխարհի ամենասիրված և ընթերցվող գրողներից մեկը:

Միայն նա կարող է այդքան հեշտությամբ ու հեգնանքով բացահայտել ամենաբարդ պատմությունները։

Այսօր մենք անսովոր փաստեր ենք առանձնացրել նրա մասին։

Գիտեր չորս լեզու


Նաբոկովը մանկուց իմացել է անգլերեն և ռուսերեն, իսկ հետո սովորել է ֆրանսերեն և գերմաներեն։ Գրողն իր մասին ասել է, որ գլուխը խոսում է անգլերեն, սիրտը ռուսերեն, ականջը՝ ֆրանսերեն։

Ծնվել է հարուստ ընտանիքում

Վլադիմիր Նաբոկովը ծնվել է Պետերբուրգի հարուստ ընտանիքում։ Նրա հայրը քաղաքական գործիչ էր, մայրը՝ ոսկի արդյունահանող Ռուկավիշնիկովի դուստրը, իսկ պապը արդարադատության նախարարն էր ռուս երկու կայսրերի օրոք։

Վլադիմիր Նաբոկով 1

Անսովոր հոբբի

Նաբոկովի հոբբիներից մեկը թիթեռներն էին։ Իր հավաքածուում ուներ ավելի քան 4000 թիթեռ: Նա հայտնաբերել է թիթեռների 20 տեսակ և գրել 18 հոդված միջատաբանության վերաբերյալ։ Այս միջատների տեսակներից մեկը նույնիսկ անվանակոչվել է նրա պատվին։

Владимир Набоков

Հսկայական ժառանգություն


Հոկտեմբերյան հեղափոխությունից մեկ տարի առաջ Վլադիմիր Նաբոկովն իր հորեղբորից ժառանգություն է ստացել մեկ միլիոն ռուբլի։ Այն ժամանակ դա հսկայական գումար էր:

Արտագաղթ Ռուսաստանից

Վլադիմիր Նաբոկով 2

Հեղափոխությունից հետո Նաբոկովների ընտանիքը մեկնում է Ղրիմ, իսկ 1919 թվականին նրանք ընդմիշտ լքում են Ռուսաստանը և տեղափոխվում Բեռլին։ Վլադիմիրը սովորում է Քեմբրիջի համալսարանում։ Այնտեղ նա շարունակում է գրել ռուսալեզու պոեզիա, ինչպես նաև թարգմանում Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը։ Ռուսերեն տարբերակում գիրքը կոչվում էր «Անյան հրաշքների աշխարհում»։

Ռուսերենով գրել է ընդամենը երկու ստեղծագործություն


Գրողն իր ողջ կյանքի ընթացքում ռուսերենով հրատարակել է միայն բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն և ինքնակենսագրականը։ Մնացած բոլոր ստեղծագործությունները գրվել են անգլերեն, այդ թվում՝ «Լոլիտան»։

Շախմատի հանդեպ հետաքրքրությունը


Վլադիմիր Նաբոկովը սիրում էր շախմատ խաղալ։ Այս կիրքը մեծ ազդեցություն ունեցավ նրա աշխատանքի վրա։ Այսպիսով, «Սեբաստիան Նայթի իսկական կյանքը» ստեղծագործությունում շախմատի խաղաքարերի անունները հիմք են հանդիսացել գլխավոր հերոսների անունների համար։

«Լոլիտայի» արգելքը

Վլադիմիր Նաբոկով 3

Նաբոկովի ամենահայտնի վեպը գրվել է 1953 թվականին և հրատարակվել միայն երկու տարի անց։ Այն տարբեր ժամանակներում արգելվել է Արգենտինայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ-ում։ Նաբոկովն ասել է, որ մի քանի անգամ ցանկացել է այրել գիրքը, սակայն չի համարձակվել։ ԽՍՀՄ-ում վեպն առաջին անգամ տպագրվել է միայն 1989 թվականին։

«Լոլիտայի» առաջին հրապարակումը. վեպն առաջին անգամ հրատարակվել է Ֆրանսիայում՝ Olympia Press-ի կողմից, որը մասնագիտացած էր էրոտիկ վեպերում։ 

Եղել է դասախոս

Վլադիմիր Նաբոկով 4

20-րդ դարի կեսերին Նաբոկովն աշխատել է որպես դասախոս ԱՄՆ Կոռնելի համալսարանում։ Դասավանդել է ռուս գրականություն առարկան։ Գրողի մահից հետո նրա ընտանիքը հրատարակել է նրա դասախոսությունները անգլերենով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա