Logo

Արքայադուստր Դիանայից Ջուլիա Ֆոքս. ինչպես է առաջացել և փոխվել «վրեժի զգեստը»

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 21.02.2022Լրահոս

վրեժի զգեստ -Դիանա

«Վրեժի զգեստ», - գրել էր The New York Times-ը Ջուլիա Ֆոքսի՝ Քանյե Ուեսթից բաժանվելուց անմիջապես հետո LaQuan Smith շոուում հայտնվելու մասին:

Փետրվարի 14-ին «Քանյե Ուեսթի նոր ընկերուհին» դադարել է կրել այդ տիտղոսը․ պապարացիները Լոս Անջելեսից Նյու Յորք ճանապարհին օդանավակայանում նկատել են Ջուլիա Ֆոքսին՝ արցունքն աչքերին, և ենթադրել, որ զույգն այլևս միասին չէ։ Մի քանի ժամ անց դրամայի հետքը նույնիսկ չի մնացել, դերասանուհին բացել է LaQuan Smith ապրանքանիշի ցուցադրությունը, սև երկար զգեստով՝ կրծքի հատվածում մեծ բացվածքով։ Կերպարն արագորեն տարածվել է «վրեժի զգեստ» անվամբ՝ հիշեցնելով արքայադուստր Դիանայի խորհրդանշական հեռանալն արքայազն Չարլզի հետ ամուսնալուծվելուց հետո:

Julia Fox

Որտեղի՞ց է առաջացել  տերմինը և ի՞նչ է այն իրականում նշանակում։ Եկեք վերհիշենք։

1994 թվականի հունիսի 29-ին ITV հեռուստաալիքով ցուցադրվել է «Charles: The Private Man, the Public Role» վավերագրական ֆիլմը, որում բրիտանական գահի ժառանգորդն առաջին անգամ խոստովանել է, որ սկսել է դավաճանել կնոջն այն բանից հետո, երբ, ինչպես ինքն էր հասկանում, «ամուսնությունն անդառնալիորեն դադարել է գոյություն ունենալ»։ Հաջորդ օրը Ուելսի դքսի խոսնակը պարզաբանել է, որ խոստովանությունը կապված է Կամիլա Փարքեր-Բոուլսի հետ։ Լեդի Դին, իմանալով առաջիկա հեռարձակման մասին, ընդունել է Vanity Fair ամսագրի՝ Լոնդոնի Serpentine պատկերասրահում կազմակերպած բարեգործական ընթրիքի հրավերը և վերջին պահին արմատապես փոխել իր կերպարը։

Վալենտինոյի զգեստի փոխարեն, որը կարված էր արարողակարգի դրես-կոդի համաձայն, նա պահարանից մի այնպիսի զգեստ է ընտրում, որը նախկինում «չափազանց անկեղծ» էր համարում։ Թագավորական ընտանիքի անդամի համար մերկ ուսերը, բաց դեկոլտեն և ծնկից բարձր երկարությունը իսկապես զայրացուցիչ էին, բայց հենց այդ պատճառով Դիանայի նորաձև կերպարն ավելի հնչեղ էր, քան ամուսնու դավաճանության մասին խոստովանությունը: Ի դեպ, կերպարը պատմության մեջ է մտել ոչ միայն որպես «վրեժի զգեստ», այլ նաև «օձի կոկտեյլ» և «հագուստը դժոխք գնաց» անուններով։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա