Logo

Wildberries-ը պատրաստվում է ապրանքների վճարովի վերադարձ ներմուծել. գնորդները խոստանում են լքել հարթակը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:45 / 24.05.2022Լրահոս
Wildberries -2022

Երեկ հայտնի դարձավ, որ Wildberries առցանց գնումների հարթակը ներմուծում է ապրանքների վճարովի վերադարձ մեծ թվով օգտատերերի համար։ Ըստ РБК-ի, նրանք, ովքեր հրաժարվում են անորակ ապրանքներից, նույնպես ենթարկվում են 100 ռուբլու չափով տուգանքի:

Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Wildberries-ը հայտարարել էր, որ փորձարկում է վճարովի վերադարձն այն հաճախորդների համար, որոնք վերադարձնում են ապրանքների 90%-ը: Սակայն «ВКонтакте» խմբի բաժանորդները հայտարարեցին, որ իրենք նույնպես տուգանվել են՝ չնայած այն հանգամանքին, որ վերադարձ չեն ունեցել կամ վերջերս ապրանքից չեն հրաժարվել։

Որոշ գնորդներ կտրուկ են արձագանքել տուգանքներին և այժմ պատրաստվում են հրաժարվել կայքի ծառայություններից։ 
«Ես կգնամ Մեգա և մեկ օր կանցկացնեմ գնումներ կատարելու համար։ Թե չէ, մնում էր 700 ռուբլի արժողությամբ տաբատի համար ծախսել 2000 ռուբլի», - գրել է օգտատերերից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա