Logo

«Երկրորդ սերիայից հետո չշարունակեցի». ինչ է իրականում մտածում Սառա Ջեսիկա Փարքերը «Sex and the City»-ի շարունակության մասին

Հեղինակ
tigran5
17:01 / 16.02.2022ՍՊՈՐՏ

And Just Like That

«Sex and the City»-ի շարունակության վերջին դրվագը թողարկվել է փետրվարի 3-ին, սակայն նախագիծը դեռևս համարվում է տարվա ամենաքննարկվող պրեմիերաներից մեկը։ Սառա Ջեսիկա Փարքերը Watch What Happens Live շոուի հյուրն էր և կիսվել է իր կարծիքով՝ կապված «And Just Like That...» սերիալի հետ:

Հաղորդման ժամանակ աստղը խոստովանել է, որ չի դիտել սերիալը երկրորդ դրվագից հետո. «Ես դեռ չեմ տեսել շարունակությունը՝ երկրորդ սերիայից հետո, և սա իմ խնդիրն է, բայց ես անպայման կհասցնեմ», - ասել է նա:

And Just Like That -2022

Ի դեպ, դերասանուհին խոստովանել է, որ իրեն շատ է դուր եկել Սամանտայի հետ կապված սյուժեի զարգացումը և դրա համար շնորհակալություն է հայտնել գլխավոր սցենարիստ Մայքլ Պատրիկ Քինգին։ Դերասանուհին պատմել է, որ Սամանտայի ծաղիկներով տեսարանը Բիգի հուղարկավորության ժամանակ ամենահուզիչն էր։ «Հուղարկավորությունը նկարահանելիս բոլորս լաց էինք լինում։ Դա հրաշալի ժեստ էր հերոսուհու կողմից»,- հավելել է նա:

Սառա Ջեսիկա Փարքեր

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա