Պարզվում է, որ «Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts» նոր վերամիավորման ֆիլմը հղի է իրական առեղծվածներով։
Կանադայից կինոռեժիսոր և լուսանկարիչ Քեյթլին Քրոնենբերգն իր Instagram-ում հայտնել է, որ կադրում Ռուպերտ Գրինթի ներկայությունն իրականում իր մոնտաժային թիմի աշխատանքն է։ Պարզվել է, որ դերասանը չի կարողացել գնալ Լոնդոն նկարահանումների, ուստի նրան նկարահանել են Տորոնտոյում և Դենիել Ռեդքլիֆի և Էմմա Ուոթսոնի հետ «նստեցրել» երրորդ աթոռին։
Ի դեպ, ավելի ուշ նա հասցրել է միանալ նկարահանումներին: Երկրպագուները, նաև նկատել են, որ Էմմա Ուոթսոնի մատնահարդարումը տարբերվում է առաջին կադրից, որտեղ նրանք բոլորը միասին են։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո