Logo

«Հասկացա դա 20 տարում». «Ընկերներ»-ի հեղինակը ներողություն է խնդրել սիթքոմում սևամորթ դերասանների բացակայության համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:18 / 01.07.2022Կինո
Մարթա Կաուֆման

Ամերիկյան «Ընկերներ» սիրված հեռուստասերիալի պրոդյուսեր և համահեղինակ Մարթա Կաուֆմանը ներողություն է խնդրել սերիալի դերասանական կազմում սևամորթ արտիստներ չունենալու համար, հայտնում է LA Times-ը։

«Վերջին 20 տարում ես շատ բան եմ գիտակցել։ Մեղքը գիտակցելն ու այն ընդունելը հեշտ չէ։ Ես ամաչում եմ, որ չգիտեի այդ մասին 25 տարի առաջ», - խոստովանել է Կաուֆմանը:

Նա ներողություն է խնդրել հեռուստաշոուում ռասայական բազմազանության բացակայության համար և հավելել, որ 4 միլիոն դոլար կնվիրաբերի իր հայրենի Բոստոնի Բրանդեյսի համալսարանին: Միջոցները կուղղվեն Ասիայի և Աֆրիկայի երկրների հետազոտությունների ամբիոնում պրոֆեսորական կոչում ստեղծելուն:

Նախկինում հաղորդվել էր, որ սիթքոմի դերասան Մեթյու Փերին հուշագրություն է գրել «Ընկերներ»-ի մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա