Logo

Ըստ Ռոբի Ուիլյամսի՝ մարդասպանը ցանկացել է սպանել իրեն

Հեղինակ
tigran5
11:40 / 18.01.2022ՍՊՈՐՏ

 Ռոբի Ուիլյամս

Բրիտանացի երգիչ և Take That խմբի նախկին անդամ Ռոբի Ուիլյամսը խոսել է մարդասպանի մասին, որին վարձել էին՝ իրեն սպանելու համար. այս մասին հայտնում է Mirror-ը։

Արտիստը պատմել է, որ երբ իր հայտնիությունը հասել է իր գագաթնակետին, մարդասպանը «որսի» է դուրս եկել: Ընկերներն օգնել են նրան խուսափել մահից, սակայն նա երբեք հրապարակավ չի խոսել այս դեպքի մասին։

«Ես հայտնի դարձա, երբ 17 տարեկան էի: 16 տարեկանում ես բոյ-բենդում էի: Երբ 21 տարեկան էի, ես հեռացա, իսկ հետո սկսեցի սոլո կարիերա, վաճառեցի 80 միլիոն ալբոմ, դարձա ամենաշատ վաճառված տոմսերի ռեկորդակիրը և այդպես շարունակ: Անհավատալի համբավն ու անհավանական հաջողությունը գալիս են անհանգստության, դեպրեսիայի և հոգեկան հիվանդության հետ միասին»,- ասել է երգիչը:

Նրա խոսքով՝ իր հայտնիության պատճառով ինքը չի կարող այցելել հասարակական վայրեր, քանի որ կարող են լինել մարդիկ, որոնք ծրագրում են սպանել իրեն։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա