Logo

Ա սերիա 2018/19. Ռոնալդուն նվաճեց Իտալիան, «Ատալանտան» պատմություն կերտեց, և մյուս հերոսներն ու հակահերոսները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.05.2019ՍՊՈՐՏ
crop 1280x720 000 - Ա սերիա 2018/19. Ռոնալդուն նվաճեց Իտալիան, «Ատալանտան» պատմություն կերտեց, և մյուս հերոսներն ու հակահերոսները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:58

-

-

Իտալիայի Ա սերիայի 2018/19 խաղարկությունն այս անգամ շատ հետաքրքիր ստացվեց: Ճիշտ է՝ չեմպիոնական պայքարում կրկին մրցակցություն չեղավ, ու «Յուվենտուսը» նվաճեց իր 8-րդ անընդմեջ «սկուդետոն», Ռոնալդուն էլ իր առաջին մրցաշրջանում կարողացավ բացառիկ արդյունք գրանցել՝ հաղթել Իսպանիայի, Իտալիայի և Անգլիայի առաջնություններում: Անչելոտիի «Նապոլին» կայուն խաղ ցուցադրեց, բայց «Յուվենտուսի» համար դժվարություններ չստեղծեց: Ամենահետաքրքիր պայքարը ծավալվեց լավագույն քառյակի համար՝ «Ինտերի», «Միլանի», «Ռոմայի» և «Ատալանտայի» միջև: «Ատալանտան» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ Իտալիան ներկայացնող 4-րդ թիմը ՉԼ-ում կլինի «Ինտերը»:

atalanta esultanza 2 960x640 - Ա սերիա 2018/19. Ռոնալդուն նվաճեց Իտալիան, «Ատալանտան» պատմություն կերտեց, և մյուս հերոսներն ու հակահերոսները

Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին «Միլանը» և Իտալիայի գավաթակիր «Լացիոն»: «Ռոման» մրցաշարը պետք է սկսի որակավորման փուլից:

Բ Սերիա տեղափոխվեցին «Էմպոլին», «Ֆրոզինոնեն» և «Կիևոն», իսկ հակառակ ուղղությամբ շարժվեցին «Բրեշիան» ու «Լեչեն»: Ա սերիայի 3-րդ ուղեգրի համար պայքարում են «Բենեվենտոն», «Պեսկարան», «Վերոնան», «Սպեցիան», «Ցիտադելան» և «Պերուջիան»:

Իտալիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն` խփած 21 գոլով:

190520022212 960x640 - Ա սերիա 2018/19. Ռոնալդուն նվաճեց Իտալիան, «Ատալանտան» պատմություն կերտեց, և մյուս հերոսներն ու հակահերոսները

Ա սերիայի լավագույն ռմբարկուի կոչումը նվաճեց «Սամպդորիայի» 36-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որը կարողացավ դառնալ 26 գոլի հեղինակ: Ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը «Նապոլիի» աստղ Դրիս Մերտենսն է՝ 11 ասիստով:

Fabio Quagliarella 960x640 - Ա սերիա 2018/19. Ռոնալդուն նվաճեց Իտալիան, «Ատալանտան» պատմություն կերտեց, և մյուս հերոսներն ու հակահերոսները

«Ոսկե ձեռնոց» մրցանակին արժանացավ «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը, որն իր դարպասն անառիկ է պահել 17 խաղում:

2wX8 fb2lm4 l 960x720 - Ա սերիա 2018/19. Ռոնալդուն նվաճեց Իտալիան, «Ատալանտան» պատմություն կերտեց, և մյուս հերոսներն ու հակահերոսները

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Պրեմիեր լիգա 2018/19. Լավագույն քառյակը, բոլոր մրցանակակիրները, հաջողակներն ու անհաջողակները

Եվրոպական առաջնությունների մրցանակակիրներն ու անհաջողակները

Լիգա 1 2018/19. ՊՍԺ-ի մենիշխանությունը, «Մոնակոյի» փրկությունն ու մյուս թիմերի ցուցանիշները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա