Logo

Ա Սերիա․ Կվարացխելիան՝ ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

21:31 / 27.03.2023ՍՊՈՐՏ
null

«Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալայի առաջնության՝ մարտի լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Լավագույնն է ճանաչվել Վրաստանի հավաքականի առաջատարի գոլը Բերգամոյի «Ատալանտայի» դեմ 26-րդ տուրի խաղում (2:0)։

Հիշեցնենք, որ Կվարացխելիան 16 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը եվրոպական թոփ-5 առաջնություններում անցկացրած նորամուտի մրցաշրջանում դարձել է 10 և ավելի գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վրացին անցկացրել է 23 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 խաղի, դարձել 14 գոլ և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա