Logo

Ա Սերիայի ֆուտբոլիստ, ով շուտով կարող է հավակնել «Ոսկե գնդակին»․ Մատեյա Կեժմանի կարծիքը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.03.2018ՍՊՈՐՏ
Kezman - Ա Սերիայի ֆուտբոլիստ, ով շուտով կարող է հավակնել «Ոսկե գնդակին»․ Մատեյա Կեժմանի կարծիքը

Հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Մատեյա Կեժմանը, ով այժմ ներկայացնում է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի շահերը, խոսել է իր հաճախորդի տվյալների մասին։

«Երբ Սերգեյը տեղափոխվեց Իտալիա, նրան համեմատում էին Պոգբայի հետ։ Ես հարգում եմ Պոլին, բայց, կարծում եմ, հիմա Սերգեյն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, քան Պոգբան։ Սերգեյը վերջին կես տարում անհավանական առաջընթաց է գրանցել «Լացիոյում»։ Եթե նրան հաջողվի խուսափել վնասվածքներից, ապա կարող է դառնալ աշխարհի ամենակատարյալ ֆուտբոլիստը։ Նա ուժեղ է, բարձրահասակ, բայց դրա հետ մեկտեղ տեխնիկապես և տակտիկապես լավ պատրաստված։

Սերգեյն աշխատում է գնդակով, ինչպես բրազիլացի, իսկ խաղային որոշ գործոններում ինձ հիշեցնում է Զինեդին Զիդանին։ Միլինկովիչ-Սավիչը ներկա պահին ամենաօգտակար կիսապաշտպանն է Եվրոպայում։ Ես խաղացել եմ Արյեն Ռոբենի, Ֆրենկ Լեմպարդի և այլ հրաշալի ֆուտբոլիստների հետ, բայց Սերգեյը կարող է գերազանցել նրանցից յուրաքանչյուրին, եթե շարունակի նույն ոգով։

Նա շուտով կարող է հավակնել նաև «Ոսկե գնդակին»»,- Կեժմանի խոսքերը մեջբերում է Mozzart Sport-ը։

23-ամյա Միլինկովիչ-Սավիչն այս մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 24 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա