Logo

Ա Սերիայի գրանդը ցանկանում է օգտվել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակից

21:02 / 25.03.2023ՍՊՈՐՏ
null

Աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է կարիերան շարունակել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 

Ինսայդեր Սերխիո Գոնսալեսի տեղեկություններով, 35-ամյա հարձակվողի և Ֆրանսիայի չեմպիոնի բանակցությունները մտել են փակուղի: Կատալոնական «Բարսելոնան» չի կարող վերադարձնել իր լեգենդար ֆուտբոլիստին ֆինանսական խնդիրների պատճառով: Միլանյան գրանդը պատրաստ է օգտագործել ակումբի փոխնախագահ Խավիեր Զանետիի գործոնը, որը Մեսիի հայրենակիցն է, ու հրավիրել վերջինիս: «Ինտերում» վստահ են, որ Զանետիին կհաջողվի համոզել Արգենտինայի հավաքականում նախկին խաղընկերոջը, որը տարիներ առաջ դիտարկել է Ա Սերիա տեղափոխության տարբերակը:

Ավելի վաղ նշվում էր, որ Մեսիի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին», որի սեփականատերը անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է: 

Ընթացիկ մրցաշրջանում Արգենտինայի ազգային հավաքականի ավագը ՊՍժ-ի կազմում 32 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 17 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա