Logo

Ա Սերիայում կգործի «Ոսկե խաղի» կանոնը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:50 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Ա Սերիա-Ոսկե Խաղ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր նիստում որոշել է փոխել Ա Սերիայի կանոնակարգը և անցկացնել «Ոսկե խաղ»՝ սկսած 2022/23 մրցաշրջանից՝ հայտնում է Football Italia-ն։

«Ոսկե խաղ» կանցկացվի, եթե վերջին տուրից հետո առաջին տեղը հավասար միավորներով կիսեն 2 թիմ։

Եթե «Ոսկե խաղն» ավարտվի ոչ-ոքի, ապա հիմնական ժամանակից հետո անմիջապես կնշանակվի 11-մետրանոց հարվածաշար: Այս սկզբունքը կգործի միայն չեմպիոնության համար պայքարում:

Ա Սերիայի 2021/2022 մրցաշրջանում հաղթող էր դարձել «Միլանը», որը 2 միավորով գերազանցել էր «Ինտերին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա