Logo

ԱԱ-2022. Ֆրանսիան պարտությամբ ավարտեց խմբային փուլը, Ավստրալիան 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

21:00 / 30.11.2022ՍՊՈՐՏ
Ավստրալիա-ԱԱ-2022

Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարն ավարտվեց D խմբում: Այս խմբից աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև Ավստրալիան:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Դանիային, Թունիսը նույն հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ:

Ավստրալիա - Դանիա խաղի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Մեթյու Լեքին: 

Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում Թունիսին հաղթանակ պարգևեց ֆրանսիական «Մոնպելյեի» հարձակվող Ուահբի Ղազրիի գոլը 58-րդ րոպեին: Ֆրանսիացիների կազմում ավելացված ժամանակի 8-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Ֆրանսիան 6 միավորով առաջին տեղը զբաղեցրեց D խմբում և դեկտեմբերի 4-ին 1/8 եզրափակիչում կմրցի C խմբում (Լեհաստան, Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա) երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ: Երկրորդ տեղը նույնքան միավորով զբաղեցրեց Ավստրալիան, որը դեկտեմբերի 3-ին 1/8 եզրափակիչում կմրցի C խմբի հաղթողի հետ:

Թունիսը (4 միավոր) և Դանիան (1 միավոր) ավարտեցին ելույթները Կատար-2022-ում:

ԱԱ-2022, երրորդ տուր

D խումբ

Ավստրալիա - Դանիա՝ 1-0  (տեսանյութ)

Մեթյու Լեքի, 60

Թունիս - Ֆրանսիա՝ 1-0  (տեսանյութ)

Ուահբի Ղազրի, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա