Logo

ԱԱ-2022. Ազարը՝ գերմանացիների ակցիայի մասին. «Մենք այստեղ ենք, որ խաղանք ֆուտբոլ»

00:40 / 25.11.2022ՍՊՈՐՏ
Էդեն Ազար-2

Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը մեկնաբանել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկային տուրում Գերմանիայի հավաքականի ակցիան:

Ճապոնիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղից առաջ գերմանացիները թիմային լուսանկարում փակել էին բերանները՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով, որ ՖԻՖԱ-ն չի թույլատրել կրել OneLove ավագի թևկապ:

«Հետո նրանք պարտվեցին: Ավելի լավ էր այդպես չվարվել ու հաղթել: Մենք այստեղ ենք, որ խաղանք ֆուտբոլ, այլ ոչ թե քաղաքական ազդակներ հնչեցնենք: Դրա համար կան այլ մարդիկ: Ցանկանում ենք կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Չեմ ցանկանում խոսել դրա մասին, քանի որ ես այստեղ եկել եմ ֆուտբոլ խաղալու համար: Չէի ցանկանա խաղը սկսել դեղին քարտով»,- Ազարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկային տուրում բելգիացիները 1-0 հաշվով հաղթեցին Կանադային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա