Logo

ԱԱ-2022. Դանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը (ֆոտո)

11:46 / 14.11.2022ՍՊՈՐՏ
Դանիայի հավաքական-ԱԱ-2022

Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը ներկայացրել է թիմի վերջնական կազմը Կատարում կայանալիք աշխարհի առաջնության համար: Հայտացուցակում ընգրկվել է 26 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ․ Կասպեր Շմեյխել («Նիս»), Ֆրեդերիկ Ռոնով («Ունիոն Բեռլին»), Օլիվեր Քրիստենսեն («Հերտա»):

Պաշտպաններ․ Սիմոն Կյաեր («Միլան»), Յոակիմ Մելե («Ատալանտա»), Ռասմուս Նիսեն Քրիստենսեն («Լիդս»), Յենս Ստրյուգեր Լարսեն («Տրաբզոնսպոր»), Դանիել Վաս («Բրոնդբյու»), Անդրեաս Քրիստենսեն («Բարսելոնա»), Յոակիմ Անդերսեն («Քրիստալ Փելաս»), Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ»), Ալեքսանդր Բախ («Բենֆիկա»):

Կիսապաշտպաններ․ Մաթիաս Յենսեն, Քրիստիան Ներգարդ (երկուսն էլ` «Բրենթֆորդ»), Պյեր-Էմիլ Հոյբյերգ («Տոտենհեմ»), Թոմաս Դիլեյնի, Կասպեր Դոլբերգ (երկուսն էլ՝ «Սևիլիա», Քրիստիան Էրիկսեն («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Սկով («Հոֆենհայմ»), Անդրեաս Սկով Օլսեն («Բրյուգե»):

Հարձակվողներ․ Անդրեաս Կորնելիուս («Կոպենհագեն»), Յոնաս Վինդ («Վոլֆսբուրգ»), Միկել Դամսգարդ («Բրենթֆորդ»), Մարտին Բրեյթվեյթ («Էսպանյոլ»), Յուսուֆ Պոուլսեն («Լայպցիգ»), Յեսպեր Լինդսթրյոմ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»):

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: D խմբում Դանիայի հավաքականի մրցակիցներն են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Թունիսը և Ավստրալիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա