Logo

ԱԱ-2022. Եզրափակիչին ներկա կգտնվեն 50 հազար արգենտինացի և 6 հազար ֆրանսիացի երկրպագուներ

11:37 / 17.12.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում կայանալիք Արգենտինա - Ֆրանսիա հանդիպմանը ներկա կլինեն 50 հազար արգենտինացի և 6 հազար ֆրանսիացի երկրպագուներ, հայտնում է L'Equipe-ը:

«Լուսայիլ» ստադիոնը, որը կընդունի եզրափակիչի հանդիպումը, տեղավորում է 88 966 հանդիսական:

Ամբողջ մրցաշարի ընթացքում Արգենտինայի հավաքականի երկրպագուներն ավելի շատ են եղել մրցակից թիմի ֆանատներից՝ բացառությամբ Արգենտինա - Մեքսիկա խաղի, որտեղ աջակիցների քանակը գրեթե հավասար էր:

Հիշեցնենք, որ Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա