Logo

ՖԻՖԱ-ն հայտարարություն է արել Բրունու Ֆերնանդեշի առաջին գոլի վերաբերյալ (տեսանյութ)

16:23 / 29.11.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Պորտուգալիա հավաքականի՝ Ուրուգվայի դարպասը խփած առաջին գոլը չի գրանցվի Կրիշտիանու Ռոնալդուի անվան դիմաց, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 

ՖԻՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովն Adidas ընկերության կողմից գնդակի մեջ տեղադրած սենսորի միջոցով պարզել է, որ 37-ամյա հարձակվողը չի դիպել գնդակին: 

«Շնորհիվ Adidas-ի նորագույն տեխնոլոգիայի հնարավոր եղավ պարզել, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի դիպել գնդակին Պորտուգալիա - Ուրուգվայ հանդիպման առաջին գոլի դրվագում»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ հանդիպման 54-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն փորձել էր գլխի հարված կատարել, ու գնդակը հայտնվել էր դարպասում: Սկզբում գոլը գրանցվել էր Ռոնալդուի, իսկ րոպեներ անց՝ Բրունու Ֆերնանդեշի անվան դիմաց:

Պորտուգալիայի հավաքականն այդ խաղում Բրունու Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ հաղթել էր 2-0 հաշվով ու վաղաժամ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա