Logo

ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Marca-ի (ֆոտո)

15:12 / 19.12.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է Կատարում ավարտված աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը, որում ամենաշատ ներկայացուցիչն ունի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականը (չորս ֆուտբոլիստ): Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ունի երեք ներկայացուցիչ:

ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Marca-ի

Դարպասապահ՝ Էմիլյանո Մարտինես (Արգենտինա):

Պաշտպաններ՝ Աշրաֆ Հաքիմի (Մարոկկո), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա), Տեո Էրնանդես (Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ՝ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա)։

Հարձակվողներ՝ Անխել Դի Մարիա (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսի (Արգենտինա)։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2) և դարձել աշխարհի եռակի չեմպիոն: Արգենտինացիների ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել էր ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ ու եզրափակիչի լավագույն խաղացող, իսկ նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 8 գոլով դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա