Logo

ԱԱ-2022. Իսպանիայի հավաքականը խփեց 7 գոլ (տեսանյութ)

21:58 / 23.11.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Իսպանիայի հավաքականը 7-0 հաշվով հաղթեց Կոստա-Ռիկայի թիմին:

11-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական «Լայպցիգի» եզրային հարձակվող Դանի Օլմոն: Այդ գոլն իսպանացիների համար դարձավ 100-րդն աշխարհի առաջնություններում: Իսպանիան 6-րդ հավաքականն է, որը Մունդիալներում հատում է 100 գոլի շեմը։ 

21-րդ րոպեին իսպանացիների առավելությունը կրկնապատկեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն, որը եզրափակեց «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումը:

Այնուհետև իսպանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը, որն աչքի ընկավ 31-րդ և 54-րդ րոպեներին:

74-րդ րոպեին գոլ խփեց նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին:

Գավին 18 տարեկան 110 օրականում դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս եկել աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Նա նաև դարձավ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում իսպանացիների կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խաղի վերջակետը դրեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան:

Ավելի վաղ այս խմբի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ճապոնիային:

E խմբի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը կմրցի Գերմանիայի, իսկ Կոստա-Ռիկայի հավաքականը՝ Ճապոնիայի հետ:

ԱԱ-2022, առաջին տուր

E խումբ

Իսպանիա - Կոստա-Ռիկա՝ 7-0 (տեսանյութ)

Դանի Օլմո, 11, Մարկո Ասենսիո, 21, Ֆերան Տորես, 31, 54, Գավի, 74, Կառլոս Սոլեր, 90, Ալվարո Մորատա, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա