Logo

ԱԱ-2022. Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականին (տեսանյութ)

21:56 / 26.11.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականը դարձավ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած առաջին թիմը:

D խմբի երկրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոնը 2-1 հաշվով հաղթեց Դանիայի հավաքականին, որին այս տարի երկու անգամ պարտվել էր Ազգերի լիգայում (1-2, 0-2):

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Ֆրանսիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ դանիացիներից աչքի ընկավ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը:

Մբապեն աշխարհի առաջնության երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Առաջին տուրում նա գրավել էր Ավստրալիայի հավաքականի դարպասը (4-1):

Դիդիե Դեշամի թիմը վաստակեց վեց միավորով ու ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Երկրորդ տեղում գտնվող Ավստրալիան ունի 3 միավոր, իսկ Դանիան ու Թունիսը՝ 1-ական:

2006 թվականից հետո առաջին անգամ աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալում հաղթահարեց խմբային փուլի արգելքը: ԱԱ-2006-ում դա հաջողվել էր Բրազիլիայի հավաքականին, որը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ ու պարտվել ֆրանսիացիներին: Աշխարհի նախորդ 3 չեմպիոններ Իտալիան (2006թ.) Իսպանիան (2010թ.) և Գերմանիայի (2014թ.) հաջորդ Մունդիալներում պայքարից դուրս էին մնացել խմբային փուլից հետո:

Խմբային փուլի վերջին տուրում Ֆրանսիան կմրցի Թունիսի հետ, իսկ դանիացիները կհանդիպեն Ավստրալիային: Երկու խաղերն էլ կկայանան նոյեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ D խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Ավստրալիան հաղթել էր  Թունիսին: 

ԱԱ-2022, երկրորդ տուր

D խումբ

Ֆրանսիա - Դանիա՝ 2-1

Կիլիան Մբապե, 61, 86 - Անդրեաս Քրիստենսեն, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա