Logo

ԱԱ-2022. Մբապեն 1 րոպեում խփեց 2 գոլ, Արգենտինա - Ֆրանսիա խաղի հաշիվը հավասարվեց (տեսանյութ)

20:48 / 18.12.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2 գոլ խփեց մեկ րոպեում և հավասարեցրեց արգենտինացիների դեմ խաղի հաշիվը՝ 2-2։

«Լուսաիլ» ստադիոնում ընթացող հանդիպման 80-րդ և 81-րդ րոպեներին աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ 23-ամյա ֆուտբոլիստն ԱԱ-2022-ում գոլերի քանակը հասցրեց 7-ի և, շրջանցելով Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին, միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը։

Հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո Ամերիկայի գործող գավաթակիրը 2-0 հաշվով հաղթում էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի ու Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի գոլերի շնորհիվ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա