Logo

ԱԱ-2022. Մեսին կգերազանցի Լոթար Մատեուսի պատմական ռեկորդը

18:24 / 18.12.2022ՍՊՈՐՏ
null

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ֆրանսիացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում:

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողն աշխարհի առաջնություններում կմասնակցի 26-րդ հանդիպումը և կդառնա Մունդիալների պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։

Այդ ցուցանիշով 35-ամյա Մեսին կգերազանցի գերմանացի լեգենդար պաշտպան Լոթար Մատեուսին, որը մասնակցել է աշխարհի առաջնության 25 հանդիպման:

Մունդիալներում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դարձել է 11 գոլի և 8 ասիստի հեղինակ։ Մեսին պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը գոլային փոխանցում է կատարել աշխարհի 5 առաջնություններում։

Արգենտինա - Ֆրանսիա ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա