Logo

ԱԱ-2022. Նիդերլանդների հավաքականը սխրանք գործեց, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

01:10 / 10.12.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Նիդերլանդների և Արգենտինայի հավաքականները հիմնական ժամանակում հաղթողին չպարզեցին: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով ու տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Մինչև 83-րդ րոպեին արգենտինացիներն ունեին 2 գոլի առավելություն։

Առաջին կեսում գոլային պահերը սակավաթիվ էին, Նիդերլանդերի հավաքականն շատ էր տիրում գնդակին, սակայն արգենտինացիների գրոհներն ավելի վտանգավոր էին:

35-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին նուրբ փոխանցմամբ հարվածային դիրք դուրս բերեց Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Նաուել Մոլինային, որը բացեց հաշիվը:

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը 5-րդ ասիստը կատարեց աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆում ու գերազանցեց լեգենդար Պելեի ցուցանիշը: Լիոնել Մեսիի համար Նիդերլանդների դեմ խաղը 24-րդն էր Մունդիալներում: Այս ցուցանիշով 35-ամյա խաղացողը հավասարվեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեին ու զիջում է միայն Բունդեսթիմի լեգենդար պաշտպան Լոթար Մաթեուսին (25):

Լիոնել Մեսիի ասիստն ու Նաուել Մոլինայի գոլը՝ թռչնի թռիչքի բարձրությունից 

Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին արգենտինացիները. 59-րդ րոպեին Լիոնել Սկալոնեի գլխավորած թիմը 3-ը 2-ի դեմ հակագրոհի հնարավորություն ստացավ, սակայն անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի փոխանցումն անհաջող ստացվեց:

63-րդ րոպեին Մեսին կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց նրա՝ տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ հորիզոնական դարպասաձողի վրայով:

71-րդ րոպեին իսպանական «Սևիլիայի» եզրային պաշտպան Մարկուս Ակունյան վաստակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսին: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 10-րդ գոլը խփեց Մունդիալներում ու այդ ցուցանիշով հավասարվեց Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտային:

Արգենտինացիներն առավելությունը պահպանեցին մինչև 83-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած 30-ամյա հարձակվող Վաուտ Վեգորստը գլխի տպավորիչ հարվածով կրճատեց հաշիվը:

Ավելացված ժամանակի 11-րդ րոպեին հոլանդացիները հնարամիտ խաղարկեցին տուգանային հարվածն, ու թուրքական «Բեշիկթաշի» ներկայացուցիչը դուբլ ձևակերպեց՝ իր թիմին փրկելով պարտությունից:

Եթե հաղթողը չորոշվի նաև լրացուցիչ ժամանակում, կնշանակվի հետխաղյա 11-մետրանցող հարվածաշար։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին, որն ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր բրազիլացիներին: 

ԱԱ-2022. Նիդերլանդներ - Արգենտինա. Մեկնարկային կազմեր

Նիդերլանդներ – Արգենտինա․ Մեսին ու ընկերները կփորձեն ընդհատել Վան Գալի անպարտելի շարքը

ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել

ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա