Logo

Հերթական գոլազուրկ ոչ-ոքին՝ ԱԱ-2022-ում (տեսանյութ)

18:55 / 24.11.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին խաղում մրցեցին Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Հանդիպման ընթացքում երկու թիմերը ոչ մի դիպուկ հարված չկատարեցին դարպասին։ 21-րդ դարում առաջին անգամ է նման ցուցանիշ գրանցվում աշխարհի առաջնությունում։

Սա չորրորդ 0-0 հաշվով ավարտված խաղն էր ԱԱ-2022-ում: Գոլազուրկ ավարտ են ունեցել նաև Դանիա - Թունիս, Մեքսիկա - Լեհաստան և Մարոկկո - Խորվաթիա հանդիպումները:

Արգենտինական «Վելես Սարսֆիլդի» պաշտպան Դիեգո Գոդինը, խաղադաշտ դուրս գալով Ուրուգվայի հավաքականի մեկնարկային կազմում, դարձել է հարավամերիկյան թիմի պատմության՝ աշխարհի առաջնությանը մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան և 281 օրական): Նա գերազանցել է 1954-ի Մունդիալին մասնակցած Աբդուլիո Վարելայի ցուցանիշը: Ուրուգվայցի կիսապաշտպանն ԱԱ-1954-ում խաղացել էր 36 տարեկան և 279 օրականում: 

Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում ուժերը կչափեն Պորտուգալիայի ու Գանայի հավաքականները: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

H խմբի երկրորդ տուրում Հարավային Կորեան նոյեմբերի 28-ին կխաղա Գանայի դեմ, Ուրուգվայը նույնը օրը կմրցի Պորտուգալիայի հետ:

ԱԱ-2022, առաջին տուր

H խումբ

Ուրուգվայ - Հարավային Կորեա՝ 0-0 (տեսանյութ)

ԱԱ-2022. Ուրուգվայ - Հարավային Կորեա. Մեկնարկային կազմեր

ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է

ԱԱ-2022-ի մասնակիցները. Սոնն ու ընկերները կփորձեն կանգնեցնել Պորտուգալիային ու Ուրուգվային

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա