Logo

ԱԱ. Արթուր Բազեյանը պարտություն կրեց

14:27 / 07.05.2023Բռնցքամարտ
null

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 7-րդ մրցումային օրվա Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչը պարտություն կրեց:

57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում մրցեց Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Իաշաշի հետ, պարտվեց 1-4 հաշվով և չկարողացավ նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: Բազեյանը մեկնարկում 5-0 հաշվով հաղթել էր իրանցի Պուրիա Աբդուլմալեքին:

Ապրիլի 6-ին հաղթանակներ էին տարել Եվրոպայի եռակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Գուրգեն Մադոյանը (67կգ):

Մրցումային նախորդ օրերին Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) մեկնարկել էին հաղթանակով, իսկ Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն (92+ կգ) պարտվել էին և դուրս մնացել պայքարից:

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով:

Այս տարի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 200 հազար դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները՝ 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա