Logo

ԱԱ․ Սոնա Հարությունյանը պարտվեց մեկնարկում (տեսանյութ)

15:45 / 21.03.2023Բռնցքամարտ
null

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին ու դուրս մնացել պայքարից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկած Եկատերինա Սիչևան (54 կգ) 1/16 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: 

Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում 0-5 հաշվով պարտություն էր կրել Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:

Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը մեկնարկում պարտվել էր Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին:

Էլիդա Քոչարյանը (60 կգ) մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ ու վստահ հաղթանակ տարել 5-0 հաշվով:

Աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) 1/8 եզրափակիչում առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա