Logo

ABBA-ն 6 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը, այն էլ՝ կարմիր գորգին (լուսանկարներ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:02 / 27.05.2022Համերգ
ABBA

Շվեդական լեգենդար ABBA խմբի չորս անդամները վերջին վեց տարում առաջին անգամ վերամիավորվել են՝ հայտնվելով Լոնդոնի Օլիմպիական այգու նոր՝ ABBA Arena-ի կարմիր գորգին, գրում է billboard.com-ը։

Չորս անդամներից բաղկացած խումբը (Բյորն Ուլվեուս, Աննի-Ֆրիդ Լինգստադ, Բենի Անդերսոն, Ագնետա Ֆելցկոգ) վերջին անգամ հանրությանն էր հայտնվել 2016 թվականին՝ Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի ընկերության 50-ամյակի առթիվ: 

Անցյալ տարի շվեդական խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը՝ Voyage։ Երեկ լեգենդար խմբի անդամները ներկա են գտնվել իրենց ABBA Voyage վիրտուալ համերգաշարի պրեմիերային՝ ի նշանավորումն իրենց վերջին ալբոմի։ Շոուի ժամանակ նրանց երգերը երգել են թվային հոլոգրաֆիկ կրկնօրինակները՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ:

Խումբը բաժանվել է 1982 թվականին։ 

ABBA-2022

ABBA-Canni

ABBA-Cani 2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա