Logo

Մելիքբեկյանն ու Չեֆերինը մասնակցեցին Աբովյանի Քաղաքային մարզադաշտի վերաբացմանը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:43 / 16.06.2022Հայկական ֆուտբոլ
Աբովյանի մարզադաշտ

Աբովյանում տեղի ունեցավ Քաղաքային մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը՝ տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Կարմիր ժապավենը կտրեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

«Մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս։ Խոտածածկը նույնպես շատ լավ որակի է։ Շատ լավ ենթակառուցվածք է։ ՈՒԵՖԱ-ն հետագայում ամեն ինչ կանի՝ աջակցելու, որ այն ավելի բարելավվի։

ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև անձամբ իմ և Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները չէին կարող ավելի լավ լինել»,- Չեֆերինի խոսքն է մեջբերում ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Աբովյանի քաղաքային մարզադաշտում նորոգվել է գրեթե ամեն ինչ՝ սկսած լուսավորության համակարգերից, վերջացրած հանդերձարաններով, տանիքով։ Եվ, իհարկե, հիմնանորոգվել է նաև խաղադաշտը, որը շատ բարձր որակի կլինի»,- ասել է Մելիքբեկյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ

Չեֆերին

Մելիքբեկյան

Մելիքբեկյան-Չեֆերին

Աբովյանի Քաղաքային մարզադաշտ

Աբովյանի Քաղաքային մարզադաշտ 2

Աբովյանի Քաղաքային մարզադաշտ 3.

Աբովյանի Քաղաքային մարզադաշտ 4

Աբովյանի Քաղաքային մարզադաշտ 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա