Logo

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մրցակիցդ թոփ-ակումբ չէ, խաղից առաջ շանսերը միշտ հավասար են»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.07.2019Հայկական ֆուտբոլ
Abraham Khashmanyan 112 - Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մրցակիցդ թոփ-ակումբ չէ, խաղից առաջ շանսերը միշտ հավասար են»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:23

-

-

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում մակեդոնական «Մակեդոնիայի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտնել է իր ակնկալիքների մասին:

«Թիմը լավ մարզավիճակում է: Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը գնահատում եմ բավարար:

Այս գիշեր են թիմին միացել 2 նորեկները՝ Գեղամ Կադիմյանն ու Արթուր Ավագիմյանը: Ունենք բրազիլացի 2 նորեկներ, որոնք վերջին օրերի ընթացքում են ժամանել Հայաստան: Նրանցից ոչ ոք վաղը չի լինելու մեկնարկային կազմում:

«Ալաշկերտի» առջև միշտ եղել է 1 նպատակ՝ անել առավելագույնը: Կապ չունի՝ խոսքը Եվրոպա լիգայի, Չեմպիոնների լիգայի, թե առաջնության մասին է: Սպասելիքն այն է, որ հաղթահարենք որակավորման առաջին փուլը: Ունենք դժվարություններ՝ կապված մեր նորեկների հետ, ովքեր նոր են միացել թիմին: Նրանք բավականին որակյալ խաղացողներ են, կարող են ուժեղացնել թիմը, բայց ժամանակի խնդիր կա: Պետք է ներկայանանք այն թիմով, որ ունենք այս պահին:

Տրանսֆերային շուկայում նորմալ աշխատանք է կատարվել: Այսպիսի խնդիր կա՝ տրանսֆերային պատուհանը դեռ երկար ժամանակ բաց է լինելու, արտերկրի ֆուտբոլիստները սպասողական վիճակում են: Նրանք սպասում են՝ մեկ այլ երկրից միգուցե առաջարկ ստանան և չտեղափոխվեն Հայաստան: Մենք ավանդույթներով ակումբ ենք ու միշտ ձգտելու ենք առավելագույնին: Չեմ կասկածում, որ այդպես էլ լինելու է: Ունենք ևս 3 դիրքի համալրման կարիք: Եթե կարողանանք լավ սելեկցիա կատարել, նորից ձգտելու ենք տիտղոսներ նվաճել Հայաստանում:

Երեկվա «Ալաշկերտն» ու այսօրվա «Ալաշկերտը» տարբերվում են: Մենք ունեցել ենք փորձառու, հմուտ ֆուտբոլիստներ, որոնք այսօր չկան: Այսօր կան ավելի երիտասարդ, ագրեսիվ ու մոտիվացված խաղացողներ, որը նպաստելու է մեր զարգացմանը: Տարբերությունը սա է: Նրանք, ովքեր այսօր թիմում չեն, մեծ խոսք են ասել ֆուտբոլում, իսկ նրանք, ովքեր կան, դեռ ասելիքներ ունեն:

Ֆուտբոլում գործընթացը շարունակական է: Սա մեր առաջին ու լավ քայլերից մեկն է: Ես նշեցի, որ մենք համալրման կարիք ունենք: Եթե լինի, այո՛, մրցունակ կլինենք այս մրցաշրջանում: Հայաստանում այսօր ֆուտբոլը զարգացում է ապրում, լավ թիմեր կան, լավ համալրում են կատարում, նյութապես շատ հզոր են: Եթե ուզում ենք մրցունակ լինել, պետք է համընթաց քայլենք:

Եթե քո մրցակիցը թոփ-ակումբ չէ, խաղից առաջ շանսերը միշտ հավասար են՝ 50-50: Եթե չանցնենք հաջորդ փուլ, ողբերգություն չի լինի: Խնդիր է դրված հաղթահարել առաջին փուլի արգելքը: Մրցակիցն առայժմ, կարելի է ասել, «անհայտ» է: Վերլուծել ենք «Մակեդոնիայի» խաղը, բայց լիարժեք պատկերացում չենք կազմել: Գիտենք՝ ինչպես է խաղում, սակայն չգիտենք՝ վաղը ինչ մարտավարությամբ է հանդես գալու:

Ինչ վերաբերում է ուժեղացման ենթակա խաղային դիրքերին, ապա ուզում ենք ամրապնդել պաշտպանությունը, կիսապաշտպանությունը և հարձակումը:

Մեր ակումբի քաղաքականությունը որոշ չափով փոխվել է: Հնարավոր է՝ երկրորդ թիմից էլ որոշ ֆուտբոլիստներ առաջիկա մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ ստանան առաջին թիմում: Եթե տարիներ առաջ մենք, այսպես ասած, ամենազորեղն էինք՝ նյութական և այլ առումներով, ապա այսօր Հայաստանում կան ակումբներ, որոնք ֆինանսապես շատ հզոր են: Պետք է կարողանանք գտնել հավասարակշռությունը փորձառուների ու երիտասարդների միջև: Չեմ կարծում՝ վատ համալրում ենք ունեցել, նորմալ եմ գնահատում, բայց դա եվրոպական մակարդակի համար չէ:

Չեմ բացառում, հնարավոր է՝ նորեկները լինեն հավաքականի նախկին անդամներ, ինչպես Կադիմյանի դեպքում էր: Եթե ֆուտբոլիստների մտածելակերպը համապատասխանի և ընդունակ լինեն արագորեն հարմարվելու թիմին, հասկանան, թե ինչ է մեզ անհրաժեշտ, իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Մեր դիտակետում կան այդպիսի ֆուտբոլիստներ»,- ասել է Խաշմանյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա