Logo

Աբրահամ Խաշմանյան. «Մենք այսօր լավ չխաղացինք»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 27.06.2017Հայկական ֆուտբոլ
Abraham Khashmanyan 112 - Աբրահամ Խաշմանյան. «Մենք այսօր լավ չխաղացինք»

«Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» (1-0) հանդիպումից հետո Հայաստանի չեմպիոնի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը զրուցել է լրագրողների հետ.

«Գոլ խփեցինք, հենց հարձակվողը խփեց։ Ինչին որ պատրաստվում էինք, տեսանք։ Ասեմ ավելին՝ այսօր մենք լավ չխաղացինք։ Նման համատարած պաշտպանություն կոտրելու համար պետք էր ավելի մեծ ագրեսիվություն ու սրություն, որը մենք չտեսանք։ Սպասում էինք այս խաղին, բայց մեր թիմից ավելիին էինք սպասում, որը չտեսանք։

Արտակ Գրիգորյանը գիշերն էր ժամանել, խոսեցինք իր հետ, հանգստացավ։ Բնականաբար, հիմնական կազմում չէի ընդգրկի, որոշեցի փոխարինման հանել։ Բայց վատ ստացվեց, կարծեմ քիթն էր կոտրել, հիվանդանոցում է։ Պատասխան խաղին չի մասնակցի։

Պատասխան խաղում ևս սպասում եմ նույնպիսի ֆուտբոլ։ Չեմ կարծում, թե բաց ֆուտբոլ կխաղան։ Մենք այդ խաղին ավելի պատրաստ կլինենք։

Լեսթեր Պելտիերը ենթահարձակվող է, հարձակվող չէ, ունեինք Նենադովիչին, օգտագործեցինք։ Լեսթերը միացել էր հավաքականին, չէր խաղացել, նոր է միացել թիմին, չգիտեմ ինչ մարզավիճակում է։

Ունենք 6 օր, ու կբարելավենք թիմի ֆունկցիոնալ վիճակը։ Մեզ ավելի հարմար է, որ բաց ֆուտբոլ խաղան։ Այսօր տարածություններ չունեինք։

Մրցակցի կազմում շատ փոփոխություններ են եղել, նորեկներ ունեն, այս տարի ավելի ագրեսիվ ու արագ են։ Մենք այսօր դանդաղ էինք, մրցակիցը հասցնում էր»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա