Logo

Աբրահամը կարող է հեռանալ «Չելսիից», բայց ոչ Լոնդոնից

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
tammy abraham 14 - Աբրահամը կարող է հեռանալ «Չելսիից», բայց ոչ Լոնդոնից

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է փոխի ակումբը։

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել երիտասարդ հարձակվողին, սակայն դեռևս ակտիվ բանակցություններ կողմերի միջև չկան։

«Չելսին» ուրախ է «Արսենալի» հետաքրքրվածությամբ, սակայն դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» մտադիր է Աբրահամին ներառել Էրլինգ Հալանդի տրանսֆերում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա