Logo

Ռոման Աբրամովիչը պաշտոնապես վաճառեց «Չելսին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:28 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Չելսիի» սեփականատերը փոխվել է՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր ավարտվել է գործարքը, որի արդյունքում նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբը վաճառել է Տոդ Բյոլիին և Clearlake Capital համընկերությանը:

Ավելի վաղ գործարքը հաստատել էին նաև Մեծ Բրիտանիան և Պրեմիեր լիգան:

Նշվում է, որ ակումբի կառավարումը հավասարապես բաժանվելու է 2 կողմերի միջև:

Ըստ անգլիական մամուլի՝ «Չելսիի» վաճառքը կազմել է 4.25 մլրդ ֆունտ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա